ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ախորժակն ուտելիս է բացվում

Ախորժակն ուտելիս է բացվում
13.10.2017 | 02:50

Իբր ժողովուրդը շատ գոհ էր, որ «Հայփոստը» մի քանի տարի առաջ կառավարման հանձնվեց «Թրասթ մենեջմենթ» ընկերությանը` դառնալով «Հայփոստ թրասթ մենեջմենթ», 2017-ի հոկտեմբերի 12-ին էլ կառավարությունը որոշեց մեկընդմիշտ ազատվել «Հայփոստ» կոչվող «բեռից»: Կառավարության երեկվա նիստում գործադիրը երկարաձգեց «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ընկերության կառավարման ժամկետը 3 ամսով` 2018-ին այն օտարելու համար:

Փաստորեն, «Իրատեսը» այս հարցում «մարգարեացավ». դեռևս 2016-ին, ընկերությունը Էռնեստո Էռնեկյանին կառավարման հանձնելուց հետո, մենք կանխատեսել էինք, որ որոշ ժամանակ անց գործադիրը կհրաժարվի «Հայփոստից» հօգուտ նոր կառավարչի: Ճիշտ է, այս պահին դեռ չեն բարձրաձայնում, թե ով է լինելու «Հայփոստի» հնարավոր գնորդը, սակայն եթե նկատենք, որ սա սոսկ ընկերություն չէ, այլ շահույթ ապահովող կապի հսկայական ոլորտ, այն էլ` ռազմավարական նշանակությամբ, ապա շատերի «ախորժակն է գրգռվելու» վաճառքի ժամանակ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ